Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել է 12 օդանավակայանի աշխատանքները

Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի հարավում ժամանակավորապես դադարեցվել է 12 օդանավակայանի աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Ուկրաինայում իրավիճակի շուրջ իրավիճակի սրման պատճառով 2022 թվականի փետրվարի 24-ից, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ից, ժամանակավորապես սահմանափակվում են թռիչքները Ռուսաստանի հարավի մի շարք օդանավակայաններ: Սահմանափակումը գործում է մինչև 2022 թվականի մարտի 2-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը: »,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դադարեցվել են՝ Դոնի Ռոստով (Պլատով օդանավակայան)

Կրասնոդար (Պաշկովսկի օդանավակայան)

Անապա (Վիտյազևո օդանավակայան)

Գելենջիկի օդանավակայան

Էլիստեի օդանավակայան

Ստավրոպոլի օդանավակայան

Բելգորոդի օդանավակայան

Բրիյանսկի օդանավակայան

Օրելի օդանավակայան

Կուրսկի օդանավակայան

Վորոնեժի օդանավակայան

Սիմֆերոպոլի օդանավակայան:

«Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները խորհուրդ չեն տալիս հաջորդ չվերթերի ուղևորներին և նրանց դիմավորողներին ժամանել օդանավակայաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել