Այսօր նաև քննարկվեց տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցը․ Ալիև

«Մենք այս օրվան շատ երկար ենք եկել։ «Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրը» կազմված է 43 կետերից, որոնք ընգրկում են մեր համագործակցության բոլոր ճյուղերը։ Հռչակագրի առաջին կետն ասում է՝ կողմերը պետք է կառուցեն իրենց հարաբերությունները անկախության փոխադրաձ հարգանքի, սահմանները չհատելու և ներքին գործերին չխառնվելու վրա։ Այս կետը խոսում է մեր հարաբերությունների բնավորության մասին և այն մասին, որ այդ հարաբերությունները ստուգված են ժամանակի միջոցով և կառուցված են ընկերական հիմքի վրա»,-այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ իր և Պուտինի զրույցը տևել է 5 ժամ և այդ ժամերն անցել են աննկատ, դա նրա ապացոևյցն է, որ իրենց հարաբերություններն անկեղծ են։

«Մենք այսօր քննարկեցին տրանպորտային հարցեր, ոչ միայն երկու երկրների միջև, այլև տարածաշրջանում, ելնելով տարածաշրջանում նոր իրավիճակից։ 3+3 ձևաչափը առաջին քայլն էր այս գործում։ Այսօր նաև քննարկվեց տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցը։ Ես կարծում եմ, որ այս հարցը հիանալի հեռանկար ունի»,-ասաց Ալիևը։

Նա շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին հայ-ադրբեջանական պատերազմի ավարտի մեջ իր կարևոր դերակատարման համար։

«Մենք սպասում ենք, որ հայկական կողմն ամբողությամբ կկատարի նոյեմբերին կնքված եռակողմ պայմնագրի դրույթները, կապված՝ հայկական զինված ուժերի դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղի տարածքից, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար մարզի միջև ճանապարհների բացմանը»,-նշեց Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել