Վայոց Ձորի մարզպետն իր գործունեության հաշվետվությունն է ներկայացրել քաղաքացիներին

Այսօր Վայոց Ձորի մարզի մշակույթի տան ընդարձակ դահլիճում տեղի ունեցավ Վայոց Ձորի մարզի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման հոբելյանական մեկ ամյակին նվիրված հանրային հաշվետվության ներկայացումը:

Մարզպետն իր ելույթում նշեց, որ հանրային հաշվետվությամբ ներկայանալը պարտադիր արարողակարգ չէ, բայց և չի հակասում Կառավարության հրապարակային գործունեության պահանջներին, ուստի, կարևորում է կատարած գործունեության վերաբերյալ քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնելը:

Էդգար Ղազարյանը մասնավորապես կարևորվեց ֆինանսական ոլորտում պետական բյուջեից ստացված 90.11 տոկոս ֆինանսավորումն ու հավաքագրված համայնքային բյուջեի 117.3 տոկոս արդյունքը, ինչը և թույլ է տվել մարզում իրականացնել բազմաբնակարան շենքերի, մշակութային կենտրոնների տանիքների վերանորոգման աշխատանքներ, գազաֆիկացման, խմելու ջրի մատակարարման, փողոցների բարեկարգման և մի շարք այլ հանրապետական նշանակության ծրագրեր:

Մարզպետը կարևորեց նաև 4-րդ կարգի վթարային շենքերի հիմնահարցը, ցավալիորեն մատնանշելով, որ դեռևս մարզում կան այդ կարգավիճակի շենքեր, որոնք շարունակելու է ուշադրության կենտրոնում մնալ մինչև վերջնական լուծում ստանալը: Այս մասով առանձնացվեց 2012 և 2013 թվականների ընթացքում համապատասխանաբար 7 և 5 ընտանիքների ցուցաբերված համաֆինանսավորման աջակցությունը բնակարանների ձեռքբերման/կառուցման հարցում, ինչպես նաև Խաչիկ համայնքում միջնակարգ դպրոցի բացումը, որին ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Ապա պարոն Ղազարյանի կողմից ներկայացվեց գյուղատնտեսության ոլորտում մարզային խնդիրները, գյուղ. մթերքի իրացման սեզոնային դժվարություններն ու դրան զուգահեռ նաև հաջողությունները:

Առողջապահական ոլորտում մարզպետն առանձնացրեց Մալիշկա համայնքում նոր հիվանդանոց կառուցելու անհրաժեշտությունը և դրա համար նախատեսվող ծրագրերը: Նա հայտնեց, որ Առողջապահության նախարարության վիճակագրական ցուցանիշի` մարզի բնակչության 30 տոկոսը նախընտրում է ծննդօգնությունը ստանալ Երևան քաղաքում, ինչն անթույլատրելի է, ուստի անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ բուժսպասարկման որակը բարելավելու համար:

Մշակույթի ոլորտում առանձնացվեցին համագործակցությունները տարբեր երկրների ու կառույցների հետ, կազմակերպվող մշակութային միջոցառումները, որպես նպատակ ունենալով` առնվազն ամիսը մեկ անգամ որևէ մշակութային միջոցառում անցկացնելու գաղափարը:

Էդգար Ղազարյանը հպարտությամբ առանձնացրեց 2012թ.-ի ընթացքում Պաշտպանության նախարարության կողմից` որպես մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, մարզում աշնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու համար Մարշալ Բաղրամյան մեդալով պարգևատրվելու հանգամանքը:

Զեկույցն ամփոփեց համակիր միջազգային գործընկեր կառույցների հետ իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացմամբ:

Որպես ինֆորմացիա և հրապարակային հրավերք՝ ներկայացվեց, որ օգոստոսի 18-ին Աղավնաձոր համայնքում անցկացվելու է խաղողօրհնեքի արարողությունը, ինչպես նաև հոկտեմբերի 4-ին` Ռինդում, 5-ին` Արենում, իսկ 6-ին` Եղեգնաձորում կազմակերպվելիք գինու փառատոնի մասին:

 

Հանրային թղթակից` Արևիկ Նահապետյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել