Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»:
Նշենք, որ Նարեկ Բաբայանը Սյունիքի փոխմարզպետ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 27-ին: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։