Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սև և Ազովի ծովերում առկա սպառնալիքները, ինչպես նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։
«Իմաստալից զրույց՝ թուրք գործընկեր և ընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված անվտանգության ճգնաժամի, Ազովում և Սև ծովում սպառնալիքների, լարվածությունը նվազեցնելու դիվանագիտական ուղիների մասին: Ես ողջունում եմ Անկարայի ակտիվ ջանքերը: Մենք քննարկել ենք ռազմատեխնիկական զարգացման հարցը, ինչպես նաև Ուկրաինայի և Թուրքիայի միջև համագործակցությունը»,- գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իր թվիթերյան էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: