Պատրաստվում ենք Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 2 մարդու մասունք հանձնել Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյան

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առցանց հանդիպման կարգորագույն հարցերից մեկը եղել է հումանիտար խնդիրները։ Գիտեք, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերիներ վերադարձան։ Իմ երախտիքի խոսքերն եմ ուզում հայտնել Էմանուել Մակրոնին և Շառլ Միշելին»,-այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ի պատասխան Արուսյակ Ջուլհակյանի հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Արցախյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորածներ։ Պաշտոնական թվերով՝ հայկակակ կողմն ունի 777 անհետ կորած։

«Փորձ է արվում ներկայացնել, որ հայկական կողմը կոնկրետ այս հարցում քայլեր չի ձեռնարկել։ Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, եթե տերմինը ճիշտ է օգտագործել։ Առաջիկա 2 օրերին պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ակնկալիք ունեն, որ կկարողանան համագործակցություն հաստատել։ Եվ նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո 217 անհետ կորած անձ ունի հայկական կողմը և պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հումանիտար հարցերի շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել