Ֆոկուս խմբային քննարկում՝ Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 9-ին, ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 միջոցառումներից բխող 1-6-րդ գործողությունները։

Քննարկումներից առաջինն անցկացվել է Արդարադատության նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության ակադեմիայի, Գլխավոր դատախազության, Ֆինանսների նախարարության, ոստիկանության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երկրորդ քննարկումն անցկացվել է ՔՀԿ-ների և փաստաբանական, իրավաբանական համայնքների ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ 1-6 գործողություններով նախատեսված է․

1․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում,

2․ Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում,

3․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում,

4․ ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծում,

5․ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում,

6․ Դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովում։

Հավելենք, որ ընդհանուր թվով 12 նմանատիպ քննարկումներ արդեն անցկացվել են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել