Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ  Լենա Նազարյանի վարույթ է ընդունվել

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ  պատգամավոր Լենա Նազարյանի վարույթ է ընդունվել։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Թովմասյանը պահանջում է, որ Լենա Նազարյանը վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թագուհի Թովմասյանի դատական հայցը հետ էր վերադարձվել:

Ըստ դատարանի՝ Թովմասյանը լիարժեք չի վճարել պետական տուրքերը։ Մասնավորապես, նա ներկայացրել էր մեկ ոչ գույքային և 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջներ, որի համար պետք է վճարեր, համապատասխանաբար, 4000 և 20․000 դրամ պետական տուրք: Այսինքն, ընդհանուր առմամբ, հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ նա վճարել է 8000 դրամ: Որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում թերությունները վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված՝ այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց զոհված զինծառայողների պղծված դիերի մասին։ ԱԺ արդեն նախկին փոխխոսնակ Լենա Նազարյանի կողմից ելույթի ավարտին հնչեց «իդիոտկա» արտահայտությունը։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել