Ազգային ժողովում քննարկվում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Խոսքը կանեփի արտադրության մասին է։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշեց, որ դա ամենակարևոր խնդիրը չէ, որ այսօր պետք է քննարկել։
«Պարկերով լցված, նետված սենյակում, դրանից ավելի զարհուրելի տեսարան դժվար էր պատկերացնել։
Ընդհանրապես, դիերը մեր թասիբն են։ Հատկապես պատերազմի ժամանակ․ մարդիկ կյանք են զոհել, մարդիկ վիրավորել են իրենց, իրենց ընկերներին զոհաբերել են, բայց իրենց ընկերոջ դիակը հանել են, որ հանկարծ չմնա, չպղծվի, ոչ պատշաճ վերաբերմունքի չարժանանա և հիմա ստացվում է, որ մենք հիմա մազարպուրծ արել բերել ենք նույնիսկ այդ դիակները պատերազմի դաշտից ու այնպես ենք վարվում, որ կենդանի մարդիկ երբեք այլևս չմտածեն, որ մեր երկրի համար արժե մահանալ։
Սա շատ վատ մեսիջ է, որ պետությունը կարող է տալ և այս մեսիջի հետևանքը, չգիտեմ՝ ինչ կարող է լինել, հատկապես, երբ մնք գտնվում ենք գրեթե պատերազմական վիճակում»,-ասաց Թագուհի Թովմսյանը։
Նա նշեց, որ այս մասով միայն ներողությունները բավարար չեն։
Թագուհի Թովմասյանի ելույթից հետո՝ նախքան մյուս պատգամավորին ամբիոնի մոտ հրավիրելը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց․ «Իդիոտկա»։ Բարձրախոսները միացված էին ու թեև ցածր, բայց արտահայտությունը հստակ լցվում է տեսանյութի վերջում։
Մանարմասները՝ տեսանյութում