Հունվարի 31-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Ջանջուղազյանը 2018-ի մայիսին նշանակվել էր Ֆինանսների նախարարի պաշտոնում։ 2021-ի օգոստոսին նրանք այդ պաշտոնում փոխարինեց Տիգրան Խաչատրյանը։