Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ Փաշինյան

Հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։ Այս մասին իր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց առաջին հանդիպումից հետո մեծանում է  հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը։ Խոսակցություն է սկսվել և անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք։ Առավել ևս, որ մենք ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,-նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունը նախանձախնդիր է և աջակցում է ՀՀ-ի Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել