Մի շարք կազմակերպություններ իրավունք չունեն պահանջել քաղաքացու առողջության մասին տեղեկություն. Արա Զոհրաբյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումների մասին

Ազատ կամք նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Կառավարության սահմանած կարգով կարող են փոխանցվել միայն՝…….. և նշված է ցանկը:

Մարզասրահները, հանրային սննդի օբյեկտները, թատրոնները և առողջապահության նախարարի հրամանում նշված այլ տնտեսավարողներն այդ ցանկում ընդգրկված չեն:

Հետևաբար այդ կազմակերպություններն իրավունք չունեն պահանջել քաղաքացու առողջության մասին տեղեկություն, որը վերոհիշյալ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն համարվում է բժշկական գաղտնիք:

Այնպես, որ բժշկական գաղտնիքը բացահայտելու ցանկություն չունեցող քաղաքացու իրավունքները տնտեսավարող սուբյեկտները չեն կարող սահմանափակել»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել