Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի համաձայն՝ էլեկտրոնային նոտարը կունենա կտակների տվյալների բազա:
Կստեղծվի բոլոր կտակների տվյալների միասնական բազա: Կապահովվի կտակների գաղտնիությունը (ինչպես կտակի գոյության փաստը, այնպես էլ դրա բովանդակությունը): Այն պետք է միացված լինի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին, սակայն այնպես, որ անձի մահվան գրանցումից հետո միայն հղում կկատարվի նոտարական գրասենյակին և դրանից հետո միայն նոտարը (և ազգականները) կարող են բացել կտակը: Նշված համակարգը հնարավորություն կտա ապահովելու մահացածի ժառանգական իրավունքը:
Կենտրոն տարածքի նոտար
Հասմիկ Հարությունյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը: