Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ. Պարզաբանում են «Գազպրոմ Արմենիաից»

Համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաբաշխիչ կայաններում կատարվում է ՀՀ տարածք ներմուծվող բնական գազի հոտատվություն (օդորիզացիա):

Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիաից»:

Ս/թ հունվարի 20-ին ժամը 20-ի սահմաններում Գյումրի քաղաքում տարածված հոտը հետևանք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման, որի վերացման վթարավերականգնողական աշխատանքների կատարման ընթացքում՝ անխափան գազամատակարարման ապահովման պայմաններում, տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավել օդորանտի ներարկում գազաբաշխիչ ցանց:

Արդյունքում, տեխնոլոգիական թույլատրելի անկիպություններից, ինչպես նաև բնական գազի օգտագործման պայմաններում, տեղի է ունեցել հոտի տարածում, որը կրել է ժամանակավոր բնույթ:

Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին չի ներկայացրել վտանգ, պայթունավտանգ չէ և չի հանգեցրել գազաբաշխման կամ գազասպառման համակարգի վթարային վիճակի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել