Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել:
Նշենք, որ Գրիգորյանը վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ Գրիգորյանը նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2021 թվականի ապրիլի 6-ին՝ առաջին տեղակալ։