Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Վարդան Ավանեսյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության։
Նա պահանջում է դատավորի լիազորությունների դադարեցման հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման պահից, այսինքն 2020 դեկտեմբերի 28-ից սկսած, կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունել՝ կարգով հաշվարկված աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի, դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի գումարի և 0.9 տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով, որը կազմում է 1.363.397 x 0.9 x 55 = 674.881 դրամ։
Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը 2021-ի հոկտեմբերի 27-ին ստացվել է դատարան և մակագրվել դատավոր Արթուր Ծատուրյանին և ընդունվել վարույթ։
Դատարանը գտել է, որ վերոնշյալ վարչական գործը դատաքննության նախապատրաստելու համար անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ, որը տեղի կունենա մարտի 3-ին, ժամը 12:00-ին։