Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 20-ի կեսօրից հետո, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` հունվարի 19-ի ցերեկը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:
Հունվարի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:
