Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են հունվարի 20-ին` ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Գյումրի քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Գործարկվելու է քաղաքի շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։