Վաղարշակ Հակոբյանը՝ Երևան-Ստամբուլ- Երևան չվերթի մասին

«Ժողովուրդ դուք վերջն եք, սենց բան գոյություն չունի»,-այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմնագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, անդրադառնալով՝ Երևան-Ստամբուլ- Երևան չվերթին:

Նա նշեց, որ Երևան-Ստամբու չվերթը նախաձեռնվել է 2003 թվականին և առաջին չվերթը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ:

«Չվերթը նախատեսվել է ստամբուլյան ինչ-որ ընկերության և հայաստանյան «Բագրատ տուր» ընկերության կողմից: Չվերթը կանոնավոր կերպով գործել է մինչև 2015-2016 թվականները, այնուհետև հայաստանյան շուկա է մտել թուրքական «Աթլաս ջեթ» ավիաընկերությունը: 2016 թվականին ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն, որ դեպի Ստամբուլ թռել է հայկական ընկերությունը, դեպի Երևան՝ թուրքականը, սա շարունավել է մինչև 2019 թիվը, այնուհետև մնացել է միայն թուրքական ավիաընկերությունը, կանոնավոր չվերթներով դեպի Երևան»,-նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ նա, իր գործընկերները և ոլորտի մասնագետներն այդ փոքրիկ ուսումնասիրությունն արել են 15 րոպեում:

«Ուղղակի ուզում էի հասկանալ ինչն է պատճառը այդ ոգևորության: Մի հատ էլ պարզվեց, որ «ԱՆՌԻՎԱ» տուրը պատկանում է Հռիփսիմե Ստամբուլյանին և պարզվեց, որ նա գումար է վաստակել Թուրքիա Հայաստանի քաղաքացիներ տանելով: Երեսպաշտության բացառիկ օրինակ, սա խայտառակություն ա ժողովուրդ: Ես չգիտեմ դուք այս ինչ եք անում, դուք պատկերացնում եք, որ եթե մենք մի կես ժամ զբաղվենք ձեզանով՝ տակը ինչ ա մնալու: Չի կարելի, էս ինչ եք անում ժողովուրդ ջան, վերջացրեք, անհարմար ա ուղղակի»,-ասաց Վաղարշակ Հակոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել