Արթիկի տարածաշրջանում բուք է. իրավիճակը ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի տարածաշրջանում բուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել