Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 13-ին ավագանու անդամներից մեկի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն է ստորագրել։
Դրանում ասվում է․
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Միսակ Սարգսյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։
Իրավաբան.net-ը հայտնում է, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա հրաժարական է տվել: