Փրկարարները Երևանյան լճից քաղաքացու են դուրս բերել․ ԱԻՆ

Հունվարի 15-ին, ժամը 11:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին հայտնվել է Երևանյան լճում և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ։

Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Դ․ Դ․-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել լճից, տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել