Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով․ Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը։ Այս մասի հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը։

Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ»։

Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները:

Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները:

Ստորև ներկայացնում ենք նախագծի հիմնավորումը, որը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից.

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

Միջոցառման գլխավոր նպատակն է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայն կիրառումն ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում:

 Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններից, 3-րդ պարբերության 5-րդ 6-րդ կետերից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ կետից, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածից, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. օգոստոսի 17-ի N 65-Ն հրամանից։

Միջոցառման իրականացումը պայմանավորված է հանրակրթության ոլորտում վարչարարության կրճատման, թվային գործիքների զարգացման, ռեսուրսների խնայողության անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները:

Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Թվայնացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը:

Մարդկային ռեսուրսների խնայողության, բաց, թափանցիկ համակարգ ձևավորելու նպատակով թվային գործիքների զարգացման միջոցով «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը» ընդլայնում է վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգը:

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

Ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավումը:

Փաստաթուղթը կդառնա հասանելի՝ ըստ անհրաժեշտության:

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի  հունիսի 15-ի N 320-ն հրամանում  լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի նվա­զեց­ում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել