Մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ դատավորների միության նախագահի ընտրությունները փորձ է արվում տապալել: Նշենք, որ առաջադրված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածությունը: Նաև ինքնաառաջադրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
Նշենք, որ այսօր՝ հունվարի 14-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցն է, ինչից հետո կգումարվի նաև Դատավորների միության ժողովի նիստ, որի օրակարգում միության նախագահի և երկու տեղակալների ընտրության հարցն է։
Լրագրողների հետ ճեպազրույցում դատավոր Ազարյանն ասաց. «Ես էլ ինֆորմացիա ունեմ, որ կազմակերպված է տապալել հենց կոնկրետ միության նախագահի ընտրությունները: Չեմ կարող ասել իրականությանը համապատասխանում է տեղեկատվությունը, թե ոչ: Ես եկել եմ ընտրվելու նպատակով և ակնկալիքս ընտրվելն է: Իմ շանսերը գնահատում եմ բարձր, ինչի՞ մասին է խոսքը»:
Նա նշեց, որ, երբ Դատավորների միության գործառույթները պատշաճ իրականացվեն, միությունը լքած դատավորները կվերադառնան: