Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը: Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու հարցերն ընդգրկված են Կառավարության նիստի օրակարգում:
Կառավարության նիստի օրակարգում են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Սեդրակ Թևոնյանին նշանակելու հարցերը:
Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել ԱԺ նախագահին: Նրանք պատգամավոր էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով: