Երկկողմանի ծնողազուրկ, զոհված և անհետ կորած ճանաչված զինծառայողների փոխհատուցումը նախատեսվում է, որ կստանան նրանց քույրերը և եղբայրները

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին փոփոխությունը:

Հիմնական զեկուցողն էր պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Օրենքով նախատեսվում է, որ զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողների մասով շահառու են հանդիսանում՝ զինծառայողի ամուսինը, զավակները և ծնողները: Ինձ հայտնի են դարձել 16 դեպք, որ ունենք զոհված և անհետ կորած ճանաչված զինծառայողներ, ովքեր 18 տարեկան են եղել կամ ամուսնացած չեն եղել, չեն ունեցել զավակներ և երկկողմանի ծնողազուրկ են եղել և նրանց մասով որևէ մեկը փոխհատուցուն չի ստացել: Անհրաժեշտություն եմ տեսել կատարել փոփոխություն, որ նրանց համար փոխհատուցում ստանան նրանց հարազատ քույրերը և եղբայրները»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ փոփոխությունը բյուջեից հավելյալ ծախս չի ենթադրում: Պարզապես «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման» հիմնադրամի շահառուներն են ավելանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել