Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնում

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 10-ին որոշում է  ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Լուսինե Մարտիրոսյանին նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար»։

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը նախկինում զբաղեցրել է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնը, որը թողել է 2021-ի նոյեմբերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել