Նախարարը Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Առնակ Ավետիսյանին։

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանին՝ բարդ ժամանակահատվածում իրականացրած ծավալուն աշխատանքի համար։

Այնուհետև Սանոսյանը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։

Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է հայտնել Կոմիտեի արդեն նախկին նախագահ Գարիկ Սարգսյանը։ Սարգսյանը նշել է, որ աշխատանքի յուրաքանչյուր օրը եղել է կարևոր ու պատասխանատու։ Գրանցվել են ձեռքբերումներ, եղել են խնդիրներ, որոնք ստացել են համապատասխան լուծումներ։ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ավետիսյանն իր կառավարչական հմտություններով կկարողանա լուծել առկա խնդիրները։

Առնակ Ավետիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը։ Ավետիսյանը շեշտել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ որպես պետական ինստիտուտ, ունի բավարար պոտենցիալ և ավանդույթներ և վստահեցրել է, որ իրենց առջև դրված առաջադրանքներն ի կատար են ածելու և միասին հաջողելու են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել