Facebook-ի, Instagram-ի, YouTube-ի ու այլ էջերի ադմինները, խմբագիրները, մոդերատորները պարտավոր են միացնել անվտանգության երկփուլային (2 factor authentication) համակարգը՝ և՛ սոցցանցերում, և՛ կցած էլեկտրոնային փոստում։
Այս մասին հայտնում է Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ով չունի, պետք է հեռացվի ադմիններից։ Այլևս սենց հնարավոր չէ, ժող ջան։ Պատերազմող երկրում հնարավոր չէ միակ ազգային գաղափարախոսությունը լինի բառադիությունը։ Ես էլ չեմ դիմանում օրը քանի էջ փորձել վերականգնել»,-նշել է Մարտիրոսյանը։
Մասնագետը հորդորում է ավելի պատասխանատու լինել, իսկ եթե մարդկանց հետաքրքիր չէ իրենց բիզնեսի ճաակտագիրը, ապա գոնե պետք է հիշել, որ այդ էջերը հետո երկրի, հայրենակիցների դեմ են օգտագործվում։