Հունվարի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցի ձայն է լսվել:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19.30-ի սահմաններում 52-ամյա տղամարդը, իր ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որսորդական հրազենից 3-4 անգամ օդ է կրակել:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և տվել բացատրություն:
Զենքն առգրավվել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: