Երգիչ Հայկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, խոսքս տեղ հասավ ու Moskvichka-ի դիմացի տեսախցիկները հանեցին: Նենց որ հանգիստ, առանց 5.000 AMD տուգանվելու, կարող եք կանգնել սուպերմարկետի դիմաց»:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 20-ին, պետավտոտեսչությունը տուգանել էր Հայկոյին: Այդ մասին վերջինս հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով. «Էս կամերաները կոնկրետ ընգել են իմ հետեւից: Փաստորեն Հյուսիսային պողոտայի Moskvichka-ի մոտ չի կարելի կանգնել: 5000 AMD», – գրել է երգիչը:
Իրավաբան.net