Հունվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 103 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 936 844-ն են:
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge լրատվական կայքից։
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 553 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 896 868 մարդ։
Վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր՝ 13 860:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 6.14%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.55%, վերջին 7 օրվանը՝ 5.58%: