Արտաքին գործերի նախարարն այցելել է զորամասեր եւ շնորհավորել զինծառայողներին․ ԱՀ ԱԳՆ

Դեկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ այցելել է մի շարք զորամասեր և առաջնագծի որոշ հատվածներ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտքաին գործերի նախարարությունից։

Նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել անվտանգ ծառայություն։ Նա նաև ընդգծել է, որ հայրենիքի անդորրը պահպանողների ամուր կամքը, վճռականությունը և իրենց պարտականությունների կատարման արհեստավարժության բարձր մակարդակը անչափ ոգևորիչ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել