Սերժ Սարգսյանն այցելել է Արկադի Տեր-Թադևոսյանի շիրմին

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասնեյակից։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) շիրմին, ով իր բազմաթիվ մարտական ընկերների հետ պատվով է անցել Արցախյան ազատամարտի հաղթական ուղին:

Նախագահը Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամերի հետ ծաղիկներ է խոնարհել նշանավոր ռազմական գործչի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել Կոմանդոսի և ի դեմս նրա՝ Հայրենիքին անվերապահորեն ծառայություն մատուցած ու իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին:

Առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից նաև ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել