Նոյեմբերի 16-ին գերեվարված, ապա դեկտեմբերի 29-ին հայրենադարձված ռազմագերիներից Արման Խաչատրյանը ձերբակալվել է, հայտնում են Քննչական կոմիտեից:
Ըստ Քննչական կոմիտեի, նրան մեղադրանք է առաջադրվել մարտական ծառայության կանոնները խախտելու համար:
Նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված, ապա հայրենադարձված արդեն վեցերորդ զինվորականին է մեղադրանք առաջադրվում։