Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 30-ին կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 5-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. Խանզրադյանի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործերի փաստաթղթավորման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 1-2.2-128) Լուսինե ՄԱՅԻԼՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»,-նշված է կարգադրության մեջ: