Ստանձնել եմ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի մանդատը․ Գառնիկ Վարդանյան

Գառնիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամի մանդատը։

Մեր երկրի առջև ծառացած ոչ դյուրին այս ժամանակաշրջանում ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել այս մանդատը և փորձել իմ ներդրումն ունենալ մեր ավելի քան 2800-ամյա քաղաքի զարգացման գործում:

Ինչպես և միշտ, իմ ողջ ներուժն ու կարողությունները ծառայեցնելու եմ բացառապես ի նպաստ մեր երկրի և մայրաքաղաքի:

Ի՛ գործ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել