Ի՞նչ գրաֆիկով կաշխատեն ՀՀ-ում գործող բանկերը՝ տոնական օրերին

Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Դրանք ոչ աշխատանքային օրեր են: Իրավաբան․net-ը բանկերից ճշտել է նշված օրերին վերջիններիս աշխատանքային գրաֆիկը։

«ԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիա» ՓԲԸ

Տեղեկացնում են, որ Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերը փակ կլինեն 2021-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2022-ի հունվարի 2-ը ներառյալ։

Խնդրում են կատարել բոլոր գործարքները մինչ 2021-ի դեկտեմբերի 30-ը։

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ

Տեղեկացնում են, որ ամանորյա տոների կապակցությամբ Բանկի մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը 2021 թ․ դեկտեմբերի 30-ին կսպասարկեն հետևյալ ժամանակացույցով․

բոլոր մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 09։15-16։00
«Կենտրոն» մասնաճյուղում հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 09։15- 20։45
Դեկտեմբերիր 31-ին կսպասարկի միայն «Կենտրոն» մասնաճյուղը՝ ժամը 10։00-13։00։

Բանկի մասնաճյուղերն ու գլխամասային գրասենյակը չեն սպասարկի 2022թ․ հունվարի 1-ին և հունվարի 6-ին։ Մնացյալ օրերին մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը կաշխատեն բնականոն ժամանակացույցով։ Բանկի հեռախոսազանգերի կենտրոնը շարունակում է աշխատել 24/7 ռեժիմով։ Ոչ աշխատանքային օրերին Ձեր գործարքները կարող եք կատարել նաև IDBanking.am առցանց հարթակով և Idram&IDBank հավելվածով։

«Ինեկոբանկ» ՓԲԸ

Բանկը կաշխատի մինչև դեկտեմբերի 30-ը` 09։00-ից մինչև 17։00։ Աշխատանքը կսկսեն հունվարի 3-ից։ Հունվարի 6-ին ևս բանկը չի աշխատի։

«Յունիբանկ» ԲԲԸ  

Բանկը չի աշխատի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1,2 և 6-ին։

«Մելլաթ Բանկ» ՓԲԸ

Բանկը չի աշխատի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1,2 և 6-ին։

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկը չի աշխատի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1,2 և 6-ին։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

Բանկը չի աշխատի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1,2 և 6-ին։ Բանկի հեռախոսազանգերի կենտրոնը կաշխատի 24/7 ռեժիմով։

«Արդշինբանկ» ՓԲԸ

Բանկի «ԶՎԱՐԹՆՈՑ» մասնաճյուղը դեկտեմբերի 31-ին կաշխատի մինչև ժամը 16:45-ը։ Բանկի հեռախոսազանգերի կենտրոնը կաշխատի 24/7 ռեժիմով։ Բանկը չի աշխատի հունվարի 1,2 և 6-ին։

«Արցախբանկ» ՓԲԸ

«Արցախբանկ» ՓԲԸ-ն շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և տեղեկացնում, որ 2022թ. հունվարի 4-ին «Արցախբանկ» ՓԲԸ Ստեփանա-կերտի կենտրոնական մասնաճյուղում (ք. Ստեփանա-կերտ, Կնունյանցների 25), «Հաղթանակ» (ք. Ստեփանա-կերտ, Ադմ. Իսակովի 15/29) և Արցախի Հանրապետության շրջկենտրոնների մասնա-ճյուղերում ժամը 10:15-ից մինչև ժամը 14:30-ը կիրականացվի հաճախորդների սպասարկում:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

Տոնական օրերին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կապահովի մասնաճյուղերի անխափան աշխատանքը, մասնավորապես՝

Արարատյան, Վանաձոր 1, Սիսիան և Գյումրի Մաքսատուն մասնաճյուղերը կաշխատեն 31.12.2021թ.-ին ժամը 11։00-15։00-ն։ Կոտայք մասնաճյուղը կաշխատի 2022թ․-ի հունվարի 5-ից։ Ստեփանակերտ մասնաճյուղը կաշխատի 2022թ․ հունվարի 10-ից։ Հեռախոսային կենտրոնը կաշխատի 2021թ․ դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Բանկոմատների հետ կապված հարցերի դեպքում 2021թ․ դեկտեմբերի 31-ից 2022թ․ հունվարի 2-ը ներառյալ կարող եք զանգահարել 077592327 հերթապահ հեռախոսահամարով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» ապառիկ վարկավորման կետերը կաշխատեն ավելի երկար աշխատանքային գրաֆիկով մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ՝ մինչև 22:00։

Դեկտեմբերի 31-ին՝ 10:00-14:00: Հունվարի 1,2 և 6-ին բանկը չի աշխատի։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ

Բանկը մինչև դեկտեմբերի 30-ը կաշխատի նույն աշխատանքային գրաֆիկով։ Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1,2 և 6-ին չի աշխատնի։

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

30.12-ին բոլոր մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ժամանակացույցով:
31.12-ին կարող եք օգտվել երկարացված գրաֆիկով գործող բոլոր մասնաճյուղերից` բացառությամբ Արշակունյաց պլյուս մասնաճյուղի: «Նոր Նորք»,  «Քոչար», «Երիտասարդական», «Արշակունյաց», «Դալմա», «Մաշտոց» մասնաճյուղերը սպասարկում կիրականացնեն ժամը 10:30-15:00-ն:
01.01.2022թ.-ին և 02.01.2022թ.-ին բոլոր մասնաճյուղերը փակ կլինեն:
06.01.2022թ.-ին երկարացված ժամանակացույց ունեցող «Նոր Նորք»,  «Քոչար», «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Դալմա», «Մաշտոց», մասնաճյուղերը բաց կլինեն ժամը 10:30-21:15-ը:

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգեր

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2021-02.01.2022թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա կլինեն միայն հետևյալ գործարքները.

․ֆիզիկական անձ հաճախորդի՝ Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և՛ դրամով, և՛ արտարժույթով,

․ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ՀՀ դրամով փոխանցումներ Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին՝ առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ գումարով,

․ֆիզիկական անձ հաճախորդի կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի գումարով,
կոմունալ վճարումներ:

«Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոնշյալ ժամանակահատվածում ստացված այլ գործարքները կկատարվեն հաջորդ աշխատանքային օրը՝ 03.01.2022թ.-ին` ձևակերպումը նույնպես կատարելով 03.01.2022թ:
Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե պատշաճ կերպով լրացված լինեն բոլոր անհրաժեշտ վավերապայմանները, այդ թվում` շահառուի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:
Իրավաբանական անձանց համար Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կիրականացվեն սեփական հաշիվների միջև փոխանցումները:

Հաշվի, քարտային հաշվի համալրումը, ինչպես նաև ապառիկ և օնլայն տրամադրված վարկի մարումը վճարային տերմինալների միջոցով կարող եք իրականացնել 24/7 ռեժիմով նաև տոնական, ոչ աշխատանքային օրերին:
Բանկոմատների միջոցով իրականացված մուտքերը կակտիվանան քարտին անմիջապես, 31.12.2021-ից հետո քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 03.01.2022թ.-ին:

Կոնտակտային կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը»,-նշվում է բանկի հայտարարության մեջ։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ

Կոնվերս Բանկի բոլոր մասնաճյուղերը աշխատելու են մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը ներառյալ և 2022թ.-ի հունվարի 3-ից սկսած:

Այլ ժամային գրաֆիկով կաշխատեն հետևյալ մասնաճյուղերը՝

“Զվարթնոց” և “Ավիացիա” մասնաճյուղերն աշխատելու են շուրջօրյա։
“Շիրակ” մասնաճյուղն աշխատելու է ամեն օր, բայց համաձայն թռիչքների սահմանված գրաֆիկների։
“Կոտայք” մասնաճյուղն աշխատելու է հունվարի 7-ից:
“Ստեփանակերտ” մասնաճյուղն աշխատելու է հունվարի 10-ից:
“Արմավիր” մասնաճյուղն աշխատելու է հունվարի 10-ից պայմանավորված վերանորոգման աշխատանքներով։

«Ի դեպ, Գլխավոր գրասենյակի “24/7 banking հատվածում” արդեն 24/7 ռեժիմով կարող եք իրականացնել վճարումներ, արտարժույթի փոխանակում և կանխիկի ելքագրում ծառայությունները»,-նշվում է բանկի հայտարարության մեջ։

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար, տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի «Զվարթնող» մասնաճյուղը: Աշխատանքային ժամեր՝ մինչև 17։00։

Զվարթնոց մասնաճյուղը 24/7 աշխատանքային գրաֆիկին կվերադառնա 2022թվականի հունվարի 03-ից ժամը 09։00-ից։

Մնացած բոլոր մասնաճյուղերը կվերսկսեն աշխատանքը 2022թվականի հունվարի 03-ից։

Բացառություն կլինեն միայն ԱՀ մասնաճյուղերը, որոնք իրենց աշխատանքը կվերսկսեն 2022թվականի հունվարի 10-ից։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկի 14 մասնաճյուղ տարբեր վարչական շրջաններում կաշխատեն տոնական օրերին։ Դեկտեմբերի 31-ին բանկի բոլոր մասնաճյուղերը կաշխատեն մինչև 17։00-ն։ Սակայն չեն իրականացնի դրամական գործարքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել