Վանիկ Չալոյանը ազատվեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի պաշտոնից

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 24-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վանիկ Չալոյանին 2021 թվականի դեկտեմբերի 24-ից ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի պաշտոնից»։

Նա այս պաշտոնին նշանակվել էր սեպտեմբերի 7-ին։

Նշենք, որ 2019-ի դեկտեմբերին Դաշնակցությունն իր շարքերից արտաքսեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք անդամի՝ Արտակ Մելիքյանին, Վանիկ Չալոյանին և Անուշ Հովհաննիսյանին։ Նրանք արտաքսվել են ՀՅԴ կանոնադրությունը խախտելու համար։ Դաշնակցությունում արտաքսելն ամենախիստ պատիժն է՝ արտաքսվածներն այլևս վերադառնալու շանս չունեն։ Վերոնշյալ երիտասարդներն արտաքսվել են իրենց ներկուսակցական քննարկումների մասին «Ուղղամիտ և անվախ դաշնակցականներ» ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածելուց, դրանում ՀՅԴ խորհրդաժողովից մանրամասներ հրապարակելուց և Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց տալուց հետո։

Խնդիրը ՀՅԴ երիտասարդների կազմակերպած նստացույցերն էին՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, որին վերոնշյալ երեք անձինք դեմ են արտահայտվել ու հրաժարվել մասնակցել ակցիաներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել