Ռուսաստանում գրանցվել են «օմիկրոն» շտամով վարակման դեպքեր. Մուրաշկո

Ռուսաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման դեպքեր են գրանցվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ տեղեկությունն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Նախարարը նշել է, որ Առողջապահության նախարարության փորձագետների հանձնաժողովը նոր տարբերակներ է մշակում կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամով վարակվածներին բուժելու համար:

Մուրաշկոն հավելեց, որ մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում համաճարակի և դրա տարածման դեմ պայքարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել