ԱՀԿ փորձագետը հայտնել է, որ աշխարհը դեռ հեռու է կորոնավիրուսի համավարակի ավարտից

Աշխարհը հեռու է կորոնավիրուսի համավարակի ավարտից, սակայն ունի միջոցներ այն հաղթահարելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցւոմ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Կարծում եմ՝ մենք չենք գտնվում համավարակի վերջում, մենք անգամ մոտ չենք ավարտին: Սակայն մենք գիտության շնորհիվ շատ ավելի լավ միջոցներ ունենք, քան ունեինք դրանից առաջ: Մենք ավելի լավ ենք հասկանում՝ ինչպես վարվել վիրուսի հետ: Սակայն բոլոր երկրները բավարար հավաքական ցանկություն չեն դրսևորում՝ իրականացնելու համընդհանուր ու կայուն ծրագրեր վիրուսի դեմ պայքարում»,- ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել