Դոլչեն և Գաբբանան դատապարտվել են ազատազրկման

Իտալացի հայտնի  մոդելավորողներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան դատապարտվել են համապատասխանաբար 1 տարվա և 8 ամսվա ազատազրկման՝  ֆինանսական մեքենայությունների և հարկեր չվճարելու համար: Նման որոշում  կայացրել է Միլանի դատարանը:

Մի քանի տարի առաջ Իտալիայի հարկային տեսչության ուշադրության կենտրոնում էր հայտնվել «Գադո» դուստր  ապրանքանիշը, որն, ըստ համապատասխան գրանցման, պատկանում է Դոլչե և Գաբբանա ընկերության լյուքսենբուրգյան մասնաճյուղին:

Արդյունքում քննիչները ճշտել են,  որ ապրանքանիշը  մոդելավորողների կողմից վաճառվել է ցածր գնով, ինչը վերջիններիս հնարավորություն կտար Ապեննինյան թերակղզուց հանել մեկ միլիարդ եվրո երկուսի համար:

Նշենք, որ ցածրացված արժեքով ակտիվների փոխանցումը լյուքսեմբուրգյան ընկերություն տեղի է ունեցել 2004-2005թթ., իսկ արդեն 2007 թվականին ակտիվները կրկին տեղափոխել են Իտալիա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

Մոդելավորողների համար դատախազությունը պահանջել է 2.5 տարվա ազատազրկում, մինչդեռ նրանց փաստաբանները դատական գործընթացը համարել են աբսուրդային: Պաշտպանական կողմը պնդում է, որ ապարանքանիշի արժեքն իրական է, քանի որ գործարքը եղել է ընտանեկան և հնարավորություն է տվել նման արժեքի սահմանում: Նրանց խոսքերով՝ արժեքի 45 տոկոսի չափով հարկ է վճարվել:

Դատարանի որոշման համաձայն՝  նրանք պարտավորվում են վճարել 500 հազար եվրո՝ որպես հարկային ծառայություններին հասցված վնասի փոխհատուցում: Վճիռը կարող է բողոքարկվել նաև վերաքննիչ դատարանում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել