Հաստատվել է քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները․ հրաման

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը դեկտեմբերի 8-ին, տարվա քննիչ ճանաչելու կարգը, պայմանները, «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևների նկարագիրը հաստատելու մասին հրաման է ստորագրել, որում մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում աշխատանքի արդունավետության բարձրացումը խթանելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանումը և քննիչին պարզելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը պատշաճ գնահատականի արժանացնելու նկատառումներից ելնելով և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

Հրամայում եմ՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի:

2.  Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևագրերի նկարագրերը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը, պայմանները հաստատելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևագրերի նկարագրերը հաստատելու մասին» թիվ 56-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչել:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել