Այս տարի Էջմիածին քաղաքում ամանորյա տոնական միջոցառումներ չեն նախատեսվում: Քաղաքում միայն զարդարվելու է Կոմիտասի անվան հրապարակում արդեն տեղադրված գլխավոր տոնածառը: Տոնական լույսերով զարդարվելու է միայն տոնածառի մերձակա տարածքը:
Էջմիածնի քաղաքապետի մամուլի խոսնակ Մարիամ Պողոսյանի փոխանցմամբ՝ այս տարի ձեռք է բերվելու միայն Սուրբ ծննդյան տաղավար: Փոխվելու են միայն ոչ պիտանի լույսերը, այլ միջոցառումներ նախատեսված չեն:
Մամուլի խոսնակի խոսքով, սակայն, փոքրիկներն անմասն չեն մնա: Քաղաքապետարանը նվերներ է պատրաստել մանկապարտեզ հաճախող երեխաների համար: