Պետական տուրք վճարողների իրավունքները

Պետական տուրք վճարողներն իրավունք ունեն`

– պահանջել պետական տուրք գանձող մարմնից` կատարելու տուրքի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ.

– վերադասության, ինչպես նաև դատական կարգով գանգատարկել պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

-դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար.

– ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք.

-օրենքով սահմանված դեպքերում պահանջել և ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել