Սեդա Մելքումյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին  որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Սեդա Մելքումյանի դիմումը՝

1. Սեդա Սմբատի Մելքումյանին նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.1-Ղ2-1)։

2. Սեդա Սմբատի Մելքումյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,-նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել