«Հայաստան» դաշինք կա՞, գոյություն ո՞ւնի․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստին արտահերթ ելույթ ունեցած ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը վերաբերում էր դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին։ Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքը, եթե այդպիսին դեռ գոյություն ունի, «հաղթանակ» բառի իմաստը չի հասկանում։

«Ընտրություններից առաջ ձեր ոչ պաշտոնական կարգախոսներից մեկը «Կրելու ենք»-ն էր։ Հետո պարզվեց, էդ «կրելը» նշանակում էր մտնել խորհրդարան։ Հիմա փաստա, որ ՏԻՄ ընտրությունների մեծ մասում ՔՊ-ն հաղթել է կամ 50+1 տոկոսով, կամ կոալիցիոն կառավարում ստանձնելով»,-նշեց Ռուբինյանը ու հարց ուղղեց ընդդիմադիրներին, թե «Հայաստան» դաշինք կա՞, գոյություն ո՞ւնի։

Նա  ընդգծեց՝ «Հայաստան» դաշինքը որևէ ՏԻՄ ընտրության չի մասնակցել, մասնակցել է դաշինքի մաս կազմող ուժերից մեկը, որը բոլոր տեղերում պարտվել է․ «Հիմա, դուք եկել եք լիակատար ջախջախված վիճակում, պարզ չի՝ դուք կաք, թե չկաք, ասում եք՝ էդ որ դուք հաղթել եք, իրականում դուք չեք հաղթել։ Լավ, դուք եք հաղթել, ինչպես հունիսի »20-ին եք հաղթել, այնպես էլ հիմա եք հաղթել։ Դուք հաղթողներ եք, ուղղակի մի հատ պրոբլեմ կա․ դուք չկաք»,։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել