Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ևս 5 ամիս

Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ևս 5 ամիս: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման, միջոցառման շրջանակում շահառուներին հատկացվում է 300000 դրամ միանվագ և 68000 դրամ ամսական աջակցություն:

Շահառուներին արդեն իսկ վճարվել է միանվագ, ինչպես նաև ամսական դրամական աջակցությունը՝ 2021թ. փետրվար-հուլիս ամիսների համար, սակայն հաշվի առնելով առկա իրողությունները նպատակահարմար է գտնվել շարունակել աջակցության տրամադրումը ևս 5 ամիս։ Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել