Կառավարությունը փորձում է գործիքներ գտնել գնաճը զսպելու համար. Քերոբյան

Կառավարությունը շատ անհանգստացած է Հայաստանում գնաճի մակարդակով և փորձում է գործիքներ գտնել գնաճը զսպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Թե՛ներքին շուկայում, թե ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների նկատմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերի դեպքում գնաճը զուսպ լինի», – ասաց նախարարը։

Քերոբյանը նշեց, որ աշխատանքները շարունակվում են Կենտրոնական բանկի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի առկա գործիքներն օգտագործելով՝ գնաճը զսպեն:

«Պետք է ասեմ, որ այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասածից շատ ավելի շատ է և դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ», – ասաց Քերոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել