Կարևոր տեղեկություն ԱՄՆ ուղևորվողների համար․ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են․

«Օդային սահմանով ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները, անկախ պատվաստված լինելու հանգամանքից կամ իրենց ծագման երկրից, պարտավոր են ներկայացնել ԱՄՆ չվերթի մեկնմանը նախորդող մեկ օրվա ընթացքում կատարված ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք կամ վերջին 90 օրվա ընթացքում ՔՈՎԻԴ19-ից ապաքինված լինելը փաստող ապացույց։

Բոլոր ԱՄՆ ուղևորվողներին հորդորում ենք պարբերաբար ստուգել ձեր ավիափոխադրողի կայքը և հետևել Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքին՝ ՔՈՎԻԴ19-ին առնչվող սահմանափակումների հետ կապված փոփոխությունների մասին վերջին տեղեկությունների համար՝ https://bit.ly/3yvdn0R»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել